Էդգար Ղազարյանին մեղադրանք են ներկայացրել հրապարակային քննադատական խոսքի համար. Մելիքյան
Էդգար Ղազարյանին մեղադրանք են ներկայացրել հրապարակային քննադատական խոսքի համար, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Այն խոսքն է վերցված, որ Վահե Գրիգորյանը ապօրինի է դարձել ՍԴ դատավոր։ Այսպիսի արտահայտություններ, ոչ հայհոյանք, ոչ վիրավորանք, բացառապես քննադատություն»,-ասել է նա։
Ըստ Մելիքյանի՝ Ղազարյանին սպառնում է մինչև 5 տարի ազատազրկում։
Ղազարյանն ու Մելիքյանը քիչ առաջ դուրս եկան Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանն ավելի վաղ հայտնել էր, որ իրեն հրավիրել են ՔԿ ծանր հանցագործությունների բաժին՝ հարցաքննության։