երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ձմռանն ընդառաջ պարեկային ծառայության Երևանի գնդում շարային ստուգատես է եղել

Ձմռանն ընդառաջ պարեկային ծառայության Երևանի գնդում շարային ստուգատես է եղել

Նոյեմբերի 30-ին պարեկային ծառայության Երևանի գնդում անցկացվեց շարային ստուգատես։ Գնդի հրամանատար Խաչատուր Սամվելյանն ու գնդի ենթակա ստորաբաժանումների հրամանատարները ստուգեցին պարեկների արտաքին տեսքը, ծառայողական ու վարորդական իրավունքի վկայականների, ինչպես և հատուկ միջոցների առկայությունը։

Ստուգատեսին հատուկ ուշադրություն դարձվեց նաև պարեկների տագնապային ճամպրուկներին. ստուգվեց դրանցում անհրաժեշտ իրերի առկայությունը։ Ստուգատեսի ավարտին հրամանատարությունը վեր հանեց թերությունները ու դրանք շտկելու ուղղությամբ տվեց հանձնարարականներ։

  • Կիսվել: