չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ձեռնպահ կմնամ դատական ակտի վերաբերյալ որևէ տեսակետ ներկայացնելուց․ ՄԻՊ-ը՝ Գայանե Հակոբյանի կալանավորման մասին (տեսանյութ)

Ձեռնպահ կմնամ դատական ակտի վերաբերյալ որևէ տեսակետ ներկայացնելուց․ ՄԻՊ-ը՝ Գայանե Հակոբյանի կալանավորման մասին (տեսանյութ)

Որպես մարդու իրավունքների պաշտպան՝ օրենքով սահմանված ուղիղ արգելք ունեմ դատական ակտերի և դատարանների գործունեությանը միջամտելու տեսանկյունից, իսկ այս որոշումը դատարանի կողմից է կայացվել։ Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ խոսելով 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի կալանավորման մասին:

՛՛Բայց ես ինքս հատուկ շեշտադրել եմ և հայտարարության տեքստում եմ հատուկ նշել, որ անհրաժեշտ է առաձնահատուկ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ կալանքը որպես խափանման միջոց կարող է կիրառվել բացառապես այն դեպքերում, երբ այլընտրանքային խափանամն միջոցները հնարավորություն չեն տալիս ապահովելու անձի պատշաճ վարաքագիծը վարույթի շրջանակներում։ Ես, բնականաբար, ձեռնպահ կմնամ դատական ակտի վերաբերյալ և դրա հիմնավորվածության վերաբերյալ որևէ տեսանկյուն և տեսակետ ներկայացնելուց՛՛,-ասել է Մանասյանը:

ՄԻՊ-ը վստահեցրել է նաև, որ կարևորում է, որ դատական ակտի բողոքարկման համատեքստում ևս այդ խնդիրն արժանանա առաջնահերթ ուշադրության։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գայանե Հակոբյանը կալանավորվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով։

Մանրամասները՝ տեսանյութում.

 

  • Կիսվել: