Ձերբակալվել է ԲՀԿ նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը: Այս մասին InfoPort.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանը:
Նա ասաց, որ Հայրապետյանը ձերբակալվել է ՀՀ ՔՕ 112 հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը):
«Կալանավորման միջնորդություն է ներկայացվել Դատախազություն»,-հայտնեց Թադեւոսյանը: