հինգշաբթի, հունիս 20
20 / 6 / 2024
Ձերբակալված ցուցարարներն ազատ են արձակվում (ուղիղ)

Ձերբակալված ցուցարարներն ազատ են արձակվում (ուղիղ)

Աշտարակի և Մասիսի ՁՊՎ-ներից հունիսի 12-ին ԱԺ-ի մոտից բերման ենթարկված քաղաքացիներին ազատ են արձակում:

Այստեղ են նաև ընդդիմադիր պատգամավորներ Արման Ղազարյանը, Արգիշտի Գևորգյանը և Աղվան Վարդանյանը:

Էրեբունու ՁՊՎ-ից և Նաիրիի բաժնից ևս քաղաքացիներին ազատ են արձակում:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցների և ոստիկանության միջև տեղի էին ունեցել բախումներ, որոնց ժամանակ էլ ձերբակալվել էին քաղաքացիները:

  • Կիսվել: