կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Նարեկ Մալյանի պաշտպանները դատավորին բացարկ հայտնեցին

Նարեկ Մալյանի պաշտպանները դատավորին բացարկ հայտնեցին

Նարեկ Մալյանի գործով դատական նիստի ընթացքում պաշտպաններ Ռուբեն Մելիքյանը և Տիգրան Աթանեսյանը բացարկ հայտնեցին նիստը նախագահող դատավորին։

«Դուք որոշում կայացրիք Նարեկ Մալյանի կալանքը 3 ամսով երկարաձգելու վերաբերյալ։ Երեկ ստացել ենք որոշման գրավոր տարբերակը, որտեղ Դուք նշել եք, թե «անդրադառնալով կալանքի հիմքերին, դատարանը գտնում է, որ տվյալ փուլում շարունակվում է առկա լինել մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերից մեկը։ Մեղադրյալը մնալով ազատության մեջ՝ կարող է կատարել նոր հանցանք»։ Հարգարժա՛ն դատարան, դուք սրանով ընդունում եք, որ Նարեկ Մալյանի՝ այս պահին քննարկվող արարքն արդեն իսկ հանցագործություն է, Դուք գնահատական եք տալիս նրա գրառմանը։ Դուք չեք կարող ընկալվել որպես անկողմնակալ դատարան», - ասաց պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Պաշտպան Տիգրան Աթանեսյանն էլ հայտարարեց, թե դատարանի արտահայտած դիրքորոշումը հստակ խոսում է կանխակալության մասին։

Նարեկ Մալյանը ևս միացավ պաշպանների միջնորդությանը։

  • Կիսվել: