հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դրոնը 13-14 մետր բարձրության վրա էր, իդեալական է՝ ահաբեկչական ակտ կատարելու համար. Գասպարյան (տեսանյութ)

Դրոնը 13-14 մետր բարձրության վրա էր, իդեալական է՝ ահաբեկչական ակտ կատարելու համար. Գասպարյան (տեսանյութ)

՛՛Պրեսսինգ՛՛ հեղինակային հաղորդաշարի ժամանակ ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ  ՛՛Ազատություն՛՛ ռադիոկայանի նախագահի հայտարարությունն ինքը դիտում է որպես ճնշում:

՛՛Նա պետք է իրազեկված լիներ, որ նրանք՝ այդ տղաները, լրագրողական պարտականություն չեն կատարել, այլ կատարել են ոտնձգություն, Սահմանադրական իրավունք են խախտել, այսինքն՝ թռչող սարքն ուղղակի իջեցրել են իմ բակ, ինձնից 10-15 մ բարձրության վրա և տևական ժամանակ՛՛,-ասաց նա:

Գասպարյանի խոսքով՝  որ առաջին բանը, որ մտածել է, այն էր, որ սա, հնարավոր է՝ ահաբեկչական գործողություն լինի:

Նախկին ոստիկանապետը պատմեց. ՛՛Ես արագ իմ տեխնիկայով դուրս եմ եկել բակից: Իմ դուրս գալու ժամանակ թռչող սարքը նույնպես դուրս է եկել: Ես նկատեցի, որ այն շարժվում է դեպի վերև: Բնական է, գնացի այդ ուղղությամբ:

Ճանապարհին տեսել եմ 2 կանգնած մեքենաներ, նրանց կողքին՝ 5- 6- 7 տղաներ, անցել եմ նրանց կողքով, կվադրոցիկլով մոտեցել եմ նրանց, իրենք շրջվել են, և ես տեսել եմ մեկի ձեռքին պուլտ: Հարցրել եմ՝ տղա ջան, ի՞նչ է սա, ասել է՝ պուլտ՛՛:

Նա ասաց նաև, որ երբ մոտեցել է տղաներին, հասկացել է, որ  այն կոնտինգենտը չէ, որ ինքն ահաբեկչության մասին մտածի, ուստի մտածել է, որ միգուցե սադրանք է: Նա նկատել է, որ դրոնն այնքան մոտ է, ուղիղ իր գլխավերևում, և անգամ կարծել է, որ դա ճանճ է:

Գասպարյանը նշեց. ՛՛13-14 մետր բարձրության վրա էր: Իդեալական է՝ ահաբեկչական ակտ կատարելու համար: Եվ կարծում եմ, վաղուց արդեն ժամանակն է՝ թռչող սարքերի վերաբերյալ օրենք ընդունել: Որովհետև էդ ՛՛դուխը՛՛, որ կա, բերել է նրան, որ ՛՛Ազատության՛՛ պատկառելի ղեկավարն իր աշխատակիցներին չի սովորեցնում, թե որտեղ են վերջանում իրենց իրավունքներն ու սկսվում պարտականությունները: Սելը ճռռալու տեղ սելվո՞րն է ճռռում…՛՛:

Նա տեղեկացրեց նաև, որ իր փաստաբանին հանձնարարել է հայցադիմում պատրաստել. միջնորդելու են, որ այս փաստի հետ կապված քրեական գործ հարուցվի:

Մանրամասները՝ տեսանյութում. 

 

  • Կիսվել: