ՌԴ ՊՆ-ն հայտնել է մեկ գիշերվա մեջ երկրի երկնքում ուկրաինական 170 դրոնի ոչնչացման մասին
Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցներն անցած գիշերվա ընթացքում ոչնչացրել են ուկրաինական 170 անօդաչու թռչող սարք, այդ թվում ՝ դեպի Մոսկվա թռչող 20 ԱԹՍ: Այս մասին հայտնել Է Ռուսաստանի Պաշտպանական նախարարությունը։
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Մարտի 14-ի ժամը 21.00-ից մինչև մարտի 15-ի ժամը 07.00-ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից որսացվել և ոչնչացվել է 170 ուկրաինական անօդաչու թռչող սարք»:
Ըստ ՊՆ-ի՝ դրոնները ոչնչացվել են Տվերի, Բրյանսկի, Բելգորոդի, Կալուգայի, Կուրսկի, Սմոլենսկի, Տուլայի, Ռոստովի, Վոլգոգրադի, Սարատովի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ադիգեայի, Ղրիմի, Սև ծովի և Մոսկվայի տարածաշրջանի վրա: Մասնավորապես, ոչնչացվել է դեպի Մոսկվա թռչող 20 ԱԹՍ։


