ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Դոսյե»-ի հրապարակման մասով նախաքննություն է սկսվել․ ԱԱԾ տնօրեն

«Դոսյե»-ի հրապարակման մասով նախաքննություն է սկսվել․ ԱԱԾ տնօրեն

«Դոսյե»-ի այդ հոդվածն ինքնին ամբողջությամբ հանցագործության մասին հաղորդում է: Այս մասին այսօր եռաբլուրում պատասխանեով լրագրողների հերացերին ասաց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը։

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Կուտոյանը, Կառլոս Պետրոսյանը, Արթուր Վանեցյանը, ում անունները շոշափվում էին հոդվածում, գործակալներ են եղել, ԱԱԾ տնօրենն ասաց․

«ԱԱԾ-ն, որպես իրավապահ մարմին, բնականաբար քրեաիրավական գնահատական է տալու այդ հոդվածում զետեղված ցանկացած փաստի: Այս պահին դրա վերաբերյալ որևէ բան չեմ կարող ասել»,-ասաց նա։

Քյարամյանը հայտնեց նաև, որ գործի նախաքննությունն արդեն սկսվել է, սակայն առայժմ մանրամասնր հաղորդել չի կարող։

 

  • Կիսվել: