ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
21-ամյա երիտասարդի մոտ ատրճանակ ու դանակ է հայտնաբերվել

21-ամյա երիտասարդի մոտ ատրճանակ ու դանակ է հայտնաբերվել

Ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները նոյեմբերի 17-ին մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանամերձ հրապարակում հայտնաբերել, սառը զենք կրելու համար ձերբակալել և ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել 21-ամյա մի երիտասարդի:

Ոստիկանությունից հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 10 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ և գազային ատրճանակ:

Նախապատրաստված նյութերը փոխանցվել են քննչական բաժին:

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: