շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Դավիթ Տոնոյանի, Դավիթ Գալստյանի, ևս 5 անձի գործն ուղարկվել է դատարան

Դավիթ Տոնոյանի, Դավիթ Գալստյանի, ևս 5 անձի գործն ուղարկվել է դատարան

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՊՆ ԳՇ նախկին պետ Ստեփան Գալստյանի, ՊՆ-ին զենք մատակարարող ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանի ու ևս 4 անձի գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել է դատարան: Այս մասին հայտնեցին Դատախազության հանրային կապերի բաժնից։

Հիշեցնենք, որ 2018-ից 2020 թվականները պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) միջնորդությամբ կալանավորվել էր սեպտեմբերի 30-ին։ Նա մեղադրվում շուրջ 4.7 մլն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։

 

 

  • Կիսվել: