հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դավիթ Տոնոյանի, Արտակ Դավթյանի եւ մյուսների գործով դատական նիստն անցկացվում է դռնփակ ռեժիմով

Դավիթ Տոնոյանի, Արտակ Դավթյանի եւ մյուսների գործով դատական նիստն անցկացվում է դռնփակ ռեժիմով

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում լրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավո»-ի եւ մյուսների գործով դատական նիստերի դահլիճում:

 Դատավարությունն ընթանում է դռնփակ ռեժիմով, սակայն սա նախնական դատական նիստն է, հետեւաբար իրավունք չունեն դռնփակ անցկացնել, դրա համար պետք է հատուկ որոշում լինի:

  • Կիսվել: