հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Դավիթ Մինասյանի դասընկերները Դատախազությանը նամակ են հանձնել

Դավիթ Մինասյանի դասընկերները Դատախազությանը նամակ են հանձնել

Հույս ունենք, որ գլխավոր դատախազը, մարդասիրական բնույթ ունենալով, ավելի կմեղմի մեր ընկերոջ պատժամիջոցը: Այս մասին այսօր ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է Դավիթ Մինասյանի դասընկերը։

Նշենք, որ եկեղեցու միջադեպի գործով կալանավորված 18–ամյա Դավիթ Մինասյանի դասընկերներն այսօրվա ակցիա են կազմակերպել, որի ժամանակ նամակ են հանձնել Դատախազությանը. նրանց այնտեղից ասել են, որ 30 օրվա ընթացքում կուսումնասիրեն և կպատասխանեն։

Դասընկերներն ակնկալիք ունեն, որ Դավիթի առողջական վիճակից ելնելով` ավելի արագ կպատասխանեն նամակին, հակառակ դեպքում կշարունակեն իրենց ակցիաները։

 

  • Կիսվել: