կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի կալանքի ժամկետը երկարացվեց. «Ժողովուրդ»

Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի կալանքի ժամկետը երկարացվեց. «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթը գրում է . «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության միջնորդության հիման վրա՝ Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով երկարացրել է գործարար Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի կալանքի ժամկետը:

Նշենք, որ ԱԱԾ-Ն նրան կալանավորել է հունվարի 23-ին ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում: Դավիթ Գալստյանը մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի քրեական վարույթի շրջանակներում՝ անպիտան հրթիռների գործով, որն արդեն քննվում է Հակակոռուպցիոն դատարանում:

Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

  • Կիսվել: