չորեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2025
Դավիթ Գալստյանի փաստաբանական խումբը կբողոքարկի կալանքի որոշումը

Դավիթ Գալստյանի փաստաբանական խումբը կբողոքարկի կալանքի որոշումը

Զենքի մատակարարումներով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի փաստաբանական խումբը կբողոքարկի նրա կալանքի որոշումը: Այս մասին InfoPort.am-ին հայտնեց նրա փաստաբան Արմեն Հարությունյանը:
 
Նա հավելեց, որ բողոքարկվելու է նաև առաջադրված մեղադրանքը:
 
«Կալանքի որոշումը, և առաջադրված մեղադրանքը կոնկրետ Գալստյանի մասով բացարձակապես անհիմն են, և վերջինս իրեն մեղավոր չի ճանաչում: Գործում շատ անհասկանալի, անհիմն դրվագն էր կան, որոնք ապացուցված չեն, և չեն էլ կարող ապացուցվել մասնագիտական եզրակացության դեպքում: Առաջիկայում մենք բոլոր այդ հարցերին հանգամանալից կանդրադառնանք, կներկայացնենք ապացույցներ»,- խոստացավ փաստաբանը:
 
Նշենք, որ Դավիթ Գալստյանը ձերբակալվել է ՊՆ-ին $5 մլն անսարք հրթիռներ մատակարարելու գործի շրջանակներում:
 

  • Կիսվել: