շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Դատավորներ են նշանակվել

Դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրեր է ստորագրել, ըստ որոնց՝ դատավորներ են նշանակվել:

Այսպիով՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

Ռուդոլֆ Ավագյանը նշանակվել է հակակոռուպցիոն դատարանի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավոր։

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Դանիելյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր:

  • Կիսվել: