շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Դատավորի անունը լսելիս հասկանում ենք՝ արդարադատությունը որակյա՞լ է լինելու, թե՞ ոչ. Արսեն Սարդարյան

Դատավորի անունը լսելիս հասկանում ենք՝ արդարադատությունը որակյա՞լ է լինելու, թե՞ ոչ. Արսեն Սարդարյան

Դատավորները փորձեցին հակառակ խոսել նրան, որ ստեղծվի դատարան գումարների բռնագանձման հարցերով՝ ասելով, որ այսօրվա աշխատող դատավորները չեն ցանկանա անցնել այդ գործին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԱԺ-ում ՀՀ դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրներին վերաբերող քննարկման ժամանակ նշեց փաստաբան Արսեն Սարդարյանը:

«Եթե նույն դատավորներն ասում են՝ եկեք այդ գործառույթները տանք նոտարներին, եթե դուք պատրաստ եք տալ նոտարներին, ինչու պատրաստ չեք տալ նոր դատարանի, որտեղ կլինեն երիտասարդ, փայլուն իրավաբաններ, եւ մենք չենք ունենա արդարադատության որակից նահանջ»,-ասաց նա:

Փաստաբանը նշեց, որ պետք է վերադառնալ այն ռեժիմին, երբ միջինը 6 ամսում մարդիկ կարող են դատական ակտ ակնկալել:

Անդրադառնալով դատավորների գործունեությանը, նա ասաց. «Երբ գործխը մակագրվում է, դատավորի անունը լսելուց արդեն հասկանում ենք՝ արդարադատությունը որակյալ է լինելու, թե ոչ: Մենք ունենք դատավորներ, որ չարաշահում են այս իրավիճակը, եւ ծանրաբեռնվածության պատրվակի տակ ուղղակի չեն աշխատում, կամ աշխատում են միայն իրենց հետաքրքրող գործերով: Այստեղ կողմը լծակ չունի: Մենք ասում ենք՝ քանի գործը դատավորի քննության փուլում է, որեւէ ինստիտուտ չեն կարող միջւամտել: Բայց եթե տարիներով պահում է գործը, առնվազն ողջամիտ ժամկետում հարցի քննություն չլինելու դեպքում, պետք է հնարավորություն տանք, որ կարգապահական վրույթ նախաձեռնվի»:

  • Կիսվել: