հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դատավոր Արմինե Մելիքսեթյանը մերժել է Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու որոշման դեմ բողոքը

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը մերժել է Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու որոշման դեմ բողոքը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, մերժել է ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու որոշման դեմ բողոքը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ փաստաբան Հովհաննես Խուդոյանից։

Ըստ Վարդազարյանի՝ իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել եւ նրան մեղադրանք առաջադրել՝ առանց նրա անձեռնմխելիությունը հաղթահարելու։

Հիշեցնենք, որ ՀՀ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին ՀՔԾ-ում մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 332-րդ հոդվածի 3-րդ մասի՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման՝ նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա։

  • Կիսվել: