չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Դատարանը Վերմիշյանին պաշտոնից ազատելու՝ կառավարության որոշումը ճանաչեց անվավեր և պարտավորեցրեց վճարել փոխհատուցում․ փաստաբան

Դատարանը Վերմիշյանին պաշտոնից ազատելու՝ կառավարության որոշումը ճանաչեց անվավեր և պարտավորեցրեց վճարել փոխհատուցում․ փաստաբան

ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը Վահագն Վերմիշյանին պաշտոնից ազատելու՝ ՀՀ կառավարության որոշումը ճանաչեց անվավեր ու պարտավորեցրեց կառավարությանը վճարել փոխհատուցում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Փաստաբանը նշել է, որ մանրամասները կներկայացնի մոտ օրերս կայանալիք մամուլի ասուլիսի ընթացքում:

Նշենք, որ Վերմիշյանը ձերբակալված է կաշառակերության մեղադրանքով:
 

  • Կիսվել: