շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Դատարանը Տիգրան Արզաքանցյանին մեղավոր ճանաչեց

Դատարանը Տիգրան Արզաքանցյանին մեղավոր ճանաչեց

Ըստ մեղադրանքի' նա Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն է ներկայացրել  կեղծ փաստաթուղթ հանդիսացող տեղեկանք, որ սովորել է ՌԴ ինստիտուտում։  Այս փաստաթղթով Տիգրան Արզաքանցյանը  կարողացել է տեղեկանք ձեռք բերել, որ վերջինս 4 տարում ՀՀ-ում է բնակվել եւ ներկայացրել է ԿԸՀ։

«Զղջում եմ իմ արածի համար, չեմ ցանկանում ցուցմունք տալ»,- ասաց Տիգրան Արզաքանցյանը։

Մինչ դատաքննության ավարտը, Տիգրան Արզաքանցյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը միջնորդեց քրեական գործի վարույթը կարճել, քանի որ ոչ ծանր հանցագործություն է կատարել։ Դատավորը որոշել էր միջնորդությանն անդրադառնալ վերջնական դատական ակտ կայացնելիս։

Իսկ մեղադրող Երիցյանը ապացուցված էր համարել  Տիգրան Արզաքանցյանի մեղքը  եւ միջնորդել  դատապարտել 400.000 դրամ տուգանքի։

  • Կիսվել: