շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դատարանը քննում է Քոչարյանի և մյուսների գործը կարճելու վերաբերյալ դատախազների բողոքը (ուղիղ)

Դատարանը քննում է Քոչարյանի և մյուսների գործը կարճելու վերաբերյալ դատախազների բողոքը (ուղիղ)

Վերաքննիչ դատարանը քննում է Քոչարյանի և մյուսների գործը կարճելու վերաբերյալ դատախազների բողոքը։

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ որոշեց Ռոբերտ Քոչարյանի, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Սեյրան Օհանյանի, Արմեն Գեւորգյանի եւ Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը ՀՀ ՔՕ 300.1 հոդվածով դադարեցնել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Մարտի 26-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական եւ անվավեր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը: Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է նաեւ այս հոդվածով: Գործով անցնում են նաև 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովը և 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը:

  • Կիսվել: