շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Դատարանը մերժեց ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանի կալանքի միջնորդությունը

Դատարանը մերժեց ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանի կալանքի միջնորդությունը

Դատարանը քիչ առաջ մերժեց ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանի կալանքի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ժամեր առաջ Էդգար Մալաքյանը կալանավորվել էր նույն դատարանի որոշմամբ:

Հիշեցնենք նաև, որ ֆուտբոլիստ եղբայրները ձերբակալվել էին օգոստոսի 30-ին՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանության կասկածանքով։

Նրանք երեկ ուշ երեկոյան ազատ էին արձակվել Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայրից այն բանից հետո, երբ լրացել էր նրանց ձերբակալության 72 ժամը:

 

  • Կիսվել: