շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Դատարանում հնարավոր կլինի ապացուցել, որ Արա Մկրտչյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է. փաստաբան

Դատարանում հնարավոր կլինի ապացուցել, որ Արա Մկրտչյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է. փաստաբան

Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանին մեղադրանք առաջադրելու օրը նաև հայտարարել են, որ նախաքննությունն արդեն իսկ ավարտված է, և գործն ուղարկում են դատարան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մկրտչյանի փաստաբանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Այսինքն՝ նախաքննության ավարտը և մեղադրանք առաջադրելը մի քանի ժամվա տարբերությամբ է տեղի ունեցել։ Առաջադրված մեղադրանքը լիովին անհիմն է, և դա հնարավոր է լինելու դատարանում ապացուցել։ Տվյալ գործի շրջանականներում որևէ անձ չի նշում, որ պարոն Մկրտչյանն իրեն սպառնացել է, սակայն նման փաստերի առկայության պայմաններում պարոն Մկրտչյանն ունի մեղադրյալի կարգավիճակ, և նախաքննությունն էլ արդեն ավարտվել է։

Այն անձինք, որոնք ցուցմունք են տվել և հստակ արձանագրել, որ պարոն Մկրտչյանի կողմից իրենց նկատմամբ որևէ սպառնալիք տեղի չի ունեցել, բնականաբար, հարցաքննվելու են նաև դատարանում։ Ձայնագրությունն էլ, որն առկա պետք է դատական գործի ընթացքում պարզվի, թե ինչ աղբյուրից է ձեռք բերվել, քանի որ անհայտ աղբյուրներից ձեռք բերված տվյալները որպես ապացույց չեն կարող օգտագործվել՛՛:

Նշենք, որ Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 154.2-րդ հոդվածի 5.1-րդ մասի 2-րդ կետով: Ըստ մեղադրանքի՝ Մկրտչյանը իր ղեկավարած համայնքի բնակիչներին հարկադրել ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ դեմ քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ միաժամանակ պահանջ ներկայացնելով ընտրելու «Պատիվ ունեմ» դաշինքին։

 

  • Կիսվել: