ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում  շունը չէր ապրի, բա Ձեր գործի անունն ի՞նչ էր. Մարտի մեկի զոհերից մեկի հայրը՝ Քոչարյանին

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում շունը չէր ապրի, բա Ձեր գործի անունն ի՞նչ էր. Մարտի մեկի զոհերից մեկի հայրը՝ Քոչարյանին

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում «Ռովերտ Քոչարյանի եւ մյուսների» գործով դատական նիստի ժամանակ Մարտի մեկի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյաննիր ելույթում ասաց. «Անուշավան Դանիելյանին ես չեմ ճանաչում, նրա մասին ոչինչ չեմ ուզում ասել: Ես ճանաչում եմ Կարեն Կարապետյանին, որը աշխատում է Մոսկվայում: Պարոն Կարապետյան, չէ՞ որ Լեւոն Հայրապետյանը Արցախը շենացրել էր, գնայիր Մոսկվա, միջնորդություն ներկայանցեիր, այդ լավ մարդուն ազատության մեջ թողնեին»:

Նշենք, որ այսօր կրկին ընթանում էր «Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների» գործով դատավարությունը: Քննարկվում են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունները: Դատարանում անձնական երաշխավորությամբ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու իրենց միջնորդությունը վերահաստատեցին չորս նախկին վարչապետները`Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը եւ Անուշավան Դանիելյանը:

Սարգիս Քլոյանը, դիմելով Ռոբերտ Քոչարյանին, ասաց. «Կամ, պարոն Քոչարյան, Դուք լավ մտերիմ եք ՌԴ իշխանությունների հետ, այդ լավ մարդու համար ինչո՞ւ չմիջնորդեցիք»: Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հորդորեց Քլոյանին դիրքորոշում հայտնել քննարկված միջնորդությունների վերաբերյալ:

Այս անգամ էլ Քլոյանն անդրադարձավ Քոչարյանի այն հայտարարությանը, թե ՔԿՀ-ում պայմանները բավարար չեն: Նա ասաց. «10 տարի նախագահ է եղել Ռոբերտ Քոչարյանը, 10 տարի՝ Սերժ Սարգսյանը, բա կարգի հրավիրեիք. հիմա ո՞ւմ եք բողոքում, ասում եք՝ նեղվածք ա, վատ ա, բա ձեր գործի անունն ի՞նչ էր: Դուք մի անգամ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ մտե՞լ եք. այնտեղ շունը չէր ապրի, ո՞նց էին քաղբանտարկյալները ապրում: Բա բյուջեից փող հանեիք, ուշադրություն դարձնեիք, նորոգեիք, չգիտեի՞ք վերջում դա ձեր հանգրվանն էր լինելու»:

  • Կիսվել: