շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Դատապարտյալի անվամբ բերված սառնարանից հայտնաբերել են 16 բջջային հեռախոս

Դատապարտյալի անվամբ բերված սառնարանից հայտնաբերել են 16 բջջային հեռախոս

Ապրիլի 26-ին՝ ժամը 11։20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել քաղաքացի Ն․ Լ․-ի կողմից դատապարտյալ Վ․ Կ․-ի անվամբ բերված սառնարանը։ Զննության արդյունքում սառնարանի կողային հատվածներից հայտնաբերել են փայլաթիթեղով փաթեթավորված 16 բջջային հեռախոս, 3 ականջակալ, USB 8 լար և բջջային հեռախոսի մարտկոց։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

 

  • Կիսվել: