հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դատախազը միջնորդել է նախկին պատգամավոր «Ալրաղացի Լյովին» դատապարտել 11 տարվա ազատազրկման

Դատախազը միջնորդել է նախկին պատգամավոր «Ալրաղացի Լյովին» դատապարտել 11 տարվա ազատազրկման

Մեղադրողն այսօր դատարանում միջնորդել է ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին՝ «Ալրաղացի Լյով» մականունով, դատապարտել 11 տարվա ազատազրկման։ Մեղադրողը հիմնավորված է համարել նրան առաջադրված մեղադրանքը, տեղեկացնում է a1plus.am։

Ըստ մեղադրանքի` Լեւոն Սարգսյանը, մասնակցելով ՀՀ քաղաքացիներ Արա Կարապետյանի եւ Արմեն Նիկողոսյանի ստեղծած հանցավոր համագործակցությանը, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով պատվիրել եւ ղեկավարել է կազմակերպված խմբի կողմից  Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող, Երեւան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 34 բ հասցեում գտնվող առանձնատան վրա ավազակային հարձակման կատարումը:

  • Կիսվել: