ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Դատախազությունը ՊՊԾ պաշտոնյայի և ոստիկանի գործողությունների մասով հանձնարարել է նյութեր նախապատրաստել

Դատախազությունը ՊՊԾ պաշտոնյայի և ոստիկանի գործողությունների մասով հանձնարարել է նյութեր նախապատրաստել

 Բողոքի ակցիաների ժամանակ ՊՊԾ պաշտոնատար անձի՝ երեկվա գործողությունների հետ կապված տեսանյութը, դեպքին առնչվող ստացված հաղորդումներն ուղարկվում են ՀՀ քննչական կոմիտե՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից։

Դատախազությունից տեղեկացանք նաև, որ ոստիկանի կողմից ցուցարարի նկատմամբ գործողություններ կատարելու վերաբերյալ տեսանյութը, դեպքին առնչվող ստացված հաղորդումներն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ նույն կարգով նյութեր նախապատրաստելու համար:

  • Կիսվել: