ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Դատախազությունը պահանջում է կալանավորել Սասուն Խաչատրյանի հորաքրոջ որդուն

Դատախազությունը պահանջում է կալանավորել Սասուն Խաչատրյանի հորաքրոջ որդուն

Դատախազությունը պահանջում է կալանավորել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ Արտակ Սարգսյանին։ 

Հունվարի 20-ին ԱԱԾ ծառայողները բերման էին ենթարկել նրան, ապա՝ ձերբակալել: Ըստ նախաքննական մարմնի՝ Սարգսյանի գիտությամբ քրեակատարողական հիմնարկի երկու աշխատակից խոշտանգման էին ենթարկել մեկ անձի: Վարույթն իրականացնող մարմինը Սարգսյանի և հիմնարկի երկու աշխատակցի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություններ էր ներկայացրել դատարան, որոնցից բավարարվել են երկուսը, իսկ ՔԿՀ պետի մասով դատարանը մերժել էր միջնորդությունը:

Դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և Արտակ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը, սակայն Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը՝ մերժելով դատախազի բողոքը։

  • Կիսվել: