Դատախազությունը կբողոքարկի ԱԺ նախկին պատգամավորի կալանքը տնային կալանքով փոխարինելու որոշումը
ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխվել է։ Նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք ու բացակայելու արգելք։ Այս մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ մտադիր են բողոքարկել դատարանի որոշումը։
Հիշեցնենք՝ Մանուկյանը մեղադրվում է մեկ այլ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր՝ Գրիշա Քոքոբելյանի առևանգման և նրա ընտանիքից 3 միլիոն դոլար շորթելու մեջ։


