հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Դատախազությունն իր լիազորությունների շրջանակում կքննարկի հարցը․ Աննա Վարդապետյանը՝ Հովիկ Աղազարյանի գործի մասին

Դատախազությունն իր լիազորությունների շրջանակում կքննարկի հարցը․ Աննա Վարդապետյանը՝ Հովիկ Աղազարյանի գործի մասին

Դատախազությունն իր լիազորությունների շրջանակում կքննարկի հարցը և որոշում կկայացնի։

Ազգային ժողովում այս մասին հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, թե արդյոք դատախազությունը պատրաստվո՞ւմ է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնել խորհրդարան։

«Դատախազությունը երբևէ որևէ մեկի թիկունքում չի թաքնվում։ Դատախազությունը օրինականության ամրապնդման առաջին պաշտպանն է։ Իսկ ինչ վերաբերում է կասկածները փարատելու հարցին, ապա դատախազությունն իր լիազորությունների շրջանակում կքննարկի հարցը և որոշում կկայացնի»,- ասաց Վարդապետյանը։

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ «Քաղաքացիական  պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ կապված հարուցվել է քրեական վարույթ, որը վերաբերվում է Հայաստանից սահմանված ընթացակարգերի խախտմամբ մանր եղջերավոր անասուններ արտահանելու հարցում թույլ տրված ենթադրյալ հովանավորչությանը։ 

 

  • Կիսվել: