հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դատախազներն ուսումնասիրել են «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի խնամքին գտնվող երեխաների կեցության պայմանները

Դատախազներն ուսումնասիրել են «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի խնամքին գտնվող երեխաների կեցության պայմանները

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ ի կատարումն Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության տարեկան ամփոփման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի կողմից տրված հանձնարարության՝ 2023 թվականի մայիսի 31-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալը և վարչական շրջանների դատախազության երկու դատախազներ չհայտարարված այց են կատարել Երևանի ««Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

Այցի շրջանակներում դատախազներն ուսումնասիրել են հաստատության խնամքին գտնվող երեխաների կեցության պայմանները, մասնավորապես՝ երեխաների քնի, ուսման, ժամանցի և հատկապես սննդի համար նախատեսված սենյակները, ուսումնական և ժամանցի անցկացման ծրագրերը: Դատախազները նաև առանձնազրույց են ունեցել տնօրինության, մանկավարժական կազմի և կենտրոնի սաների հետ:

«Հիշեցնենք, որ ի կատարումն ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականի՝ տուն-ինտերնատներ, խնամքի կենտրոններ և այլ նման հաստատություններ դատախազների չհայտարարված այցերը կրելու են շարունակական բնույթ»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: