կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Դատական իշխանության անկախությանը գործադիր իշխանությունը ոչ իրավաչափորեն չի միջամտում․ շատ ինտենսիվ վարույթներ ենք հարուցում, ներկայացնում ենք միջնորդություններ ԲԴԽ․ Անդրեասյան

Դատական իշխանության անկախությանը գործադիր իշխանությունը ոչ իրավաչափորեն չի միջամտում․ շատ ինտենսիվ վարույթներ ենք հարուցում, ներկայացնում ենք միջնորդություններ ԲԴԽ․ Անդրեասյան

Դատական իշխանության անկախության հետ կապված ես միայն կարող եմ երաշխավորել, որ գործադիր իշխանությունը որևէ ոչ իրավաչափ միջամտություն չի անում։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ իրենք միայն կարգապահական պատասխանատվության միջոցներ են ձեռնարկում, «դա լավագույն միջոցն է՝ դատական անարդարությունների դեմ պայքարելու համար»։

«Ոչ մի անհատ դատավոր, ոչ մի առանձին մարդ մեր թիրախում չէ։ Մեր թիրախում են բոլոր ապօրինի վճիռները և բոլոր այն բողոքները, որոնք մենք ստանում ենք մեր քաղաքացիներից, փաստաբաններից՝ դատական ապօրինությունների մասով, և մենք հիմա շատ ինտենսիվ և՛ վարույթներ ենք հարուցում, և՛ ներկայացնում ենք միջնորդություններ ԲԴԽ։ Հետևաբար, մենք թիրախավորված դատավորներ չունենք», - ասաց Անդրեասյանը։

  • Կիսվել: