շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Դատական հայց ՍԴ նախագահի դեմ. ինչ են պահանջում նրա խորհրդականները

Դատական հայց ՍԴ նախագահի դեմ. ինչ են պահանջում նրա խորհրդականները

Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդականները դիմել են դատարան՝ դատի տալով ՍԴ Նախագահ Արման Դիլանյանին:

Ինչպես հայտնի դարձավ armlur.am-ին՝ ՍԴ նախագահը իր խորհրդականներ Գրիգոր Մուրադյանին, Վարդան Պողոսյանին , Հրայր Ղուկասյանին ազատել է Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդականի պաշտոնից:

Արդյունքում երեք խորհրդականներն էլ չեն ընդունել իրենց ազատման հարցը եւ դիմել են ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ դատարանը ազատելու մասին կարգադրությունը վերացնի և վերջիններիս Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդականի պաշտոնում վերականգնի և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելուն պարտավորեցնի:

  • Կիսվել: