երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Դանակահարություն Սեւանի ափամերձ ռեստորաններից մեկում. 23-ամյա երիտասարդը հոսպիտալացվել է արնահոսող վերքերով

Դանակահարություն Սեւանի ափամերձ ռեստորաններից մեկում. 23-ամյա երիտասարդը հոսպիտալացվել է արնահոսող վերքերով

Սեպտեմբերի 15-ին, ժամը 00.30-ին, «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած, արնահոսող վերքերով բուժօգնության է տեղափոխվել 23-ամյա երիտասարդ:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում ժամը 01.20-ին բաժին է ներկայացել Սևան քաղաքի բնակիչ, 28-ամյա մի տղամարդ և հայտնել, որ սեպտեմբերի 14-ի ժամը 23.30-ի սահմաններում Սևանա լճի ափամերձ ռեստորանային համալիրներից մեկում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակահարել է 23-ամյա համաքաղաքացուն

Նա ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:

  • Կիսվել: