հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Դանակահարություն Մայակովսկի գյուղում. 24-ամյա երիտասարդը խոստովանել է. դանակը հայտնաբերվել է

Դանակահարություն Մայակովսկի գյուղում. 24-ամյա երիտասարդը խոստովանել է. դանակը հայտնաբերվել է

Հոկտեմբերի 15-ին` կեսգիշերն անց, «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ բուժօգնության է դիմել Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի բնակիչ, 26-ամյա մի տղամարդ։ Նրան դանակահարել էին։

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և բաժնի ծառայողների համատեղ ջանքերով կարճ ժամանակում պարզվեց, որ Մայակովսկի գյուղում տեղի էր ունեցել կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն։ Այդ ընթացքում տղամարդուն դանակով խփել էր Աբովյան քաղաքի 24-ամյա մի բնակիչ։

Բացատրական աշխատանքի արդյունքում նա դեպքի հաջորդ օրը եկել է Կոտայքի բաժին և հայտնել, որ 26-ամյա երիտասարդին ինքն է դանակահարել։ Նա ձերբակալվել և ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին, որտեղ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

  • Կիսվել: