կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ԴԱՀԿ-ի հետ խնդիրների դեպքում գումարներն այլևս չեն սառեցվի բանկային հաշիվներում. Մինասյան

ԴԱՀԿ-ի հետ խնդիրների դեպքում գումարներն այլևս չեն սառեցվի բանկային հաշիվներում. Մինասյան

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության տեխնիկական հագեցվածությունը արդիականացվել է, ինչը թույլ կտա լուծել բանկային հաշվում որոշակի գումարի սառեցման ժամանակ առաջացող խնդիրը: ՀՀ ԱԺ–ում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այդ մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
 
Նախարարի խոսքով` այսօր խնդիր է առաջանում, երբ ԴԱՀԿ–ն որևիցե անձի բանկային հաշվում առկա գումարի վրա արգելանք է դնում, և այն ավտոմատ կերպով արգելափակվում է նաև նրա մյուս բանկերում առկա հաշիվներում:
Մինասյանը նշեց, որ խնդիրը մասամբ լուծվել է յոթ բանկերի հետ համագործակցությամբ, որոնց ծրագրային ապահովումը ներդաշնակեցվել է ծառայության հետ: Միևնույն ժամանակ, սակայն, պարզվել է, որ ԴԱՀԿ–ի ծրագիրը թարմացման կարիք ունի։
«Ծրագրի արդիականացման դեպքում հենց քաղաքացին գումարը փոխանցի ԴԱՀԿ հաշվեհամարին, նրա հաշիվները կբացվեն բոլոր մյուս բանկերում»,– ասաց նա:
Նախարարը ավելացրեց, որ խնդիրն արդեն լուծվել է տերմինալների միջոցով տուգանքները վճարելու դեպքում:

  • Կիսվել: