չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Դա բնական գործընթաց էր․ Ալվինա Գյուլումյանը՝ ՍԴ օրակարգում Քոչարյանի գործն ընդգրկելու մասին

Դա բնական գործընթաց էր․ Ալվինա Գյուլումյանը՝ ՍԴ օրակարգում Քոչարյանի գործն ընդգրկելու մասին

 Վենետիկի հանձնաժողովի կարծիքը հրապարակվեց հունիսի 18-ին, երբ Սահմանադրական դատարանի օրակարգը կազմված էր, իսկ ՍԴ մասին օրենքի համաձայն, երբ կասեցման հիմքերը վերանում են, մենք պարտավոր ենք սկսել հարցի քննությունը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է վերջին պահին ՍԴ օրակարգում ավելացվել Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ հարցը։

Գյուլումյանի փոխանցմամբ, ՍԴ կանոնակարգի համաձայն, օրակարգը պետք է հաստատվի, իսկ օրակարգում կարող են կատարվել ավելացումներ, կարող են լինել նաև հարցեր, որոնք հանվեն:

«Սա բնական աշխատանքային գործընթաց է»,- ասաց նա՝ հրաժարվելով նախնական կարծիք հայտնել բուն գործի վերաբերյալ:

  • Կիսվել: