երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունին 28 տարի անց ազատ արձակվեց

Ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունին 28 տարի անց ազատ արձակվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ, հիմք ընդունելով ՔԿՀ-ի և պրոբացիայի ծառայության միջնորդությունը, պայմանական վաղաժամկետ ազատ է արձակել «Դրո» խմբի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունուն։ 

Հիշեցնենք, որ Արսեն Արծրունին անազատության մեջ է արդեն 28 տարի: ՀՀ գերագույն դատարանը 1996թ նրան մեղավոր է ճանաչել «Դրոյի գործի» շրջանակներում երկու տարբեր սպանություններ դրդելու մեջ և դատապարտել է մահապատժի: 2003թ. ՀՀ նախագահի հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: 2006թ. ՀՀ դատախազության միջնորդության հիման վրա դատարանը վերանայել է գործը՝ համապատասխանեցնելով Քրեական օրենսգրքի փոփոխություններին:

ՀՀ Վերաքննիչ դատարանը 2018-ին մերժել է Արծրունուն պայմանական վաղաժամկետ ազատելու բողոքը։

  • Կիսվել: