ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Չլուծարված և հայտարարագիր չներկայացրած 110 կուսակցություններին սպառնում է վարչական պատասխանատություն

Չլուծարված և հայտարարագիր չներկայացրած 110 կուսակցություններին սպառնում է վարչական պատասխանատություն

Օրենսդրության համաձայն բոլոր իրավաբանական անձինք՝ անկախ կազմակերպա-իրավական տեսակից, պետք է յուրաքանչյուր տարի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնեն իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պետական գրանցում ստացած և չլուծարված 117 կուսակցություններից միայն 7-ն են ներկայացրել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր։

Արդաադատության նախարարությունից իրավաբանական անձանց կրկին զգուշացնում են, որ սահմանված պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում իրավաբանական անձինք կարող են ենթարկվել վարչական պատասխանատվության։

  • Կիսվել: