շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Չինաստանը պատրաստ է աջակցել արդարադատության ոլորտի բարեփոխումներին. ՉԺՀ դեսպանը՝ Գրիգոր Մինասյանին

Չինաստանը պատրաստ է աջակցել արդարադատության ոլորտի բարեփոխումներին. ՉԺՀ դեսպանը՝ Գրիգոր Մինասյանին

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:
 
Ողջունելով դեսպանին՝ նախարարը կարևորել է երկու պետությունների երկկողմ հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը:
 
Գրիգոր Մինասյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը, մասնավորապես, անդրադարձ է կատարվել Պրոբացիայի և Քրեակատարողական ծառայությունում ընթացող բարեփոխումներին, արդարադատության ոլորտի թվայնացման, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատանքներին:
 
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ Չինաստանը շուրջ 30 տարի է՝ ինչ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հայաստանի հետ, ու հույս հայտնել, որ այս համագործակցության շրջանակում երկկողմ հարաբերություններ կհաստատվեն երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև:
 
Ֆան Յոնգը նշել է, որ Չինաստանը պատրաստ է աջակցելու արդարադատության ոլորտի բարեփոխումներին:
 
Կողմերը քննարկել են նոր համագործակցության ուղիներ սկսելու հնարավորությունն ու արդարադատության ոլորտում փորձի փոխանակման անհրաժեշտությունը:
 
Նախարարն ու դեսպանը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ խորացնելու հայ-չինական բարեկամական հարաբերություններն ու ընդլայնելու համագործակցության շրջանակը:
 
Գրիգոր Մինասյանն ու դեսպան Ֆան Յոնգը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

  • Կիսվել: