ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Չի լինի վերք, որը տարիներ շարունակ արնահոսել է, և չի լինի արդարադատություն, որը մենք չենք իրականացրել, բայց ուղարկել ենք Ստրասբուրգ. Վարդապետյան

Չի լինի վերք, որը տարիներ շարունակ արնահոսել է, և չի լինի արդարադատություն, որը մենք չենք իրականացրել, բայց ուղարկել ենք Ստրասբուրգ. Վարդապետյան

2020թ-ին, երբ նոր էի նշանակվել վարչապետի իրավական հարցերով օգնական, վարչապետից հանձնարարական ստացա 2008թ-ից սկսած ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների 8 դեպքերով ուսումնասիրել գործերը և վարչապետին տալ իրավաբանորեն օբյեկտիվ կարծիք։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց Գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Պետք էր հասկանալ, որ այս մարդիկ, որ տարիներ շարունակ բողոքում են նախաքննությունից, ասում են, որ անարդար է, կա՞ն իրավաբանական հիմքեր նրանց ասածի մեջ, թե՞ կար արդարության պակասի էմոցիոնալ ընկալումը։

Այս գործերը, որոնց մասին մարդիկ տարիներ շարունակ խոսում էին քաղաքական հարթակներից, մենք վերածեցինք իրավական գնահատականների և թույլ տվեցինք, որ նախաքննությունը նոր աչքով նայի այս գործերին։

Սևազգեստ մայրերի 4 գործերի ուսումնասիրությունն ինձ հույս ներշնչեց, որ անգամ 15 տարի վաղեմության գործով ունեցել ենք նախաքննության բացթողում կամ ունեցել ենք օբյեկտիվորեն անհնար բացահայտվող գործ, բայց այդ հարցը կարող է ունենալ պատասխան։ Այսինքն՝ չի լինի վերք, որը տարիներ շարունակ արնահոսել է, և չի լինի արդարադատություն, որը մենք չենք իրականացրել, բայց ուղարկել ենք Ստրասբուրգ՛՛:

 

  • Կիսվել: