ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Չափազանց բարդ է դատական իշխանության նկատմամբ տեռորի պայմաններում լինել ինքնամեկուսացած․ Վարդևանյան

Չափազանց բարդ է դատական իշխանության նկատմամբ տեռորի պայմաններում լինել ինքնամեկուսացած․ Վարդևանյան

Բարդ է այս իրավական ամենաթողության նոր օպերացիայի ու դատական իշխանության նկատմամբ տեռորի պայմաններում, լինել ինքնամեկուսացած: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Հարգելի գործընկերներ, կհիշեք Սահմանադրական դատարան էինք դիմել Բարձրագույն դատական խորհրդի իրավաբան գիտնականների տարիքային ցենզի սահմանադրականության հարցով: Խնդիրը ուղղակի վերաբերում է Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնավարման անհնարինությանը: Սահմանադրական դատարանը սկսելով գործի քննությունը (սահմանադրականության խնդիրը ակնհայտ է) զարմանալիորեն որոշեց այն հետաձգել մինչև 2022 թվականի ապրիլի 19-ը: Որպես հիմնավորում նշվել է «լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտություն»: Մեկ այլ դեպքում ԱԺ նախագահի ընտրությունների մասով հետաձգվել էր, քանի որ պատասխանողը պետք է բանավոր նիստին պատրաստվեր:

Ամփոփելով` ապրիլ ամսին ՍԴ-ում երկու գործ, երկու պաշտոնյաների պաշտոնավարման սահմանադրականության բացակայության մասին:

Հ.Գ. Չափազանց բարդ է այս իրավական ամենաթողության նոր օպերացիայի ու դատական իշխանության նկատմամբ տեռորի պայմաններում, լինել ինքնամեկուսացած»,-գրել է պատգամավորը:

  • Կիսվել: