ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ցանկացած պարագայում դատապարտելի երեւույթ է. ՄԻՊ-ը՝ փաստաբանի տան վրա հարձակման մասին

Ցանկացած պարագայում դատապարտելի երեւույթ է. ՄԻՊ-ը՝ փաստաբանի տան վրա հարձակման մասին

Ցանկացած պարագայում է դատապարտելի երեւույթը, որ նկարագրվում է հրապարակումներով ու փաստաբան Տիգրան Աթանեսյանի կողմից, առավել եւս, որ վերաբերում է ընտանիքի անդամների՝ կնոջ ու անչափահաս երեխաների ու այն էլ, երբ նրանք գտնվել են իրենց տանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան վրա գործած հարձակմանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ «երեկ հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան վրա 4 տղամարդու կողմից»: Ըստ հրապարակումների՝ նշված անձինք հնչեցրել են սպառնալիքներ փաստաբանի հասցեին. տանն այդ պահին եղել են միայն փաստաբանի ընտանիքի անդամները՝ կինը եւ անչափահաս երեխաները:

Խոսել եմ պարոն Աթանեսյանի հետ, ով տեղի ունեցածը կապում է իր մասնագիտական գործունեության հետ: Այս հարցը պետք է լինի իրավապահ մարմինների կողմից առաջնահերթ պարզելու ենթակա հարց, քանի որ փաստաբանի մասնագիտական գործունեությունը գտնվում է օրենքի հատուկ պաշտպանության ներքո։

Տեղյակ եմ, որ Ոստիկանությունը ժամանել է ահազանգով, նախաձեռնվել է վարույթ եւ իրականացվում են գործողություններ: Մենք կապի մեջ կլինենք Ոստիկանության հետ:

Ցանկացած պարագայում է դատապարտելի երեւույթը, որ նկարագրվում է հրապարակումներով ու փաստաբան Տիգրան Աթանեսյանի կողմից, առավել եւս, որ վերաբերում է ընտանիքի անդամների՝ կնոջ ու անչափահաս երեխաների ու այն էլ, երբ նրանք գտնվել են իրենց տանը»։

  • Կիսվել: