հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
 Հարձակում` փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա. 168.am

Հարձակում` փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա. 168.am

168.am-ը գրում է, որ, իր տեղեկություններով, երեկ` ցերեկը 16:00-ի սահմաններում, հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա:

Աղբյուրը նշում է. ՛՛4 տղամարդիկ ներխուժել են բնակարան: Փաստաբանը, մեր տեղեկություններով, տանը չի եղել. բնակարանում են եղել կինն ու անչափահաս երեխաները: Հարձակվողները սպառնալիքներ են տեղացել փաստաբանի հասցեին ու հեռացել:
Տիգրան Աթանեսյանի հետ մեզ կապ հաստատել չհաջողվեց, սակայն 168.am-ին հասած լուրերով` ոստիկանությունը տեղյակ է միջադեպից և նյութեր են նախապատրաստվում:

Ըստ մեզ հասած տեղեկությունների` հարձակումը կապված է Տիգրան Աթանեսյանի փաստաբանական գործունեության հետ:

 

Մանրամասները` հաջորդիվ՛՛:

  • Կիսվել: