հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԲՀԿ-ական նախկին պատգամավորն ու ընտանիքի անդամներն ապօրինի ծագում ունեցող գույքի գործով հրավիրվել են դատախազություն

ԲՀԿ-ական նախկին պատգամավորն ու ընտանիքի անդամներն ապօրինի ծագում ունեցող գույքի գործով հրավիրվել են դատախազություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին, նրա երկու որդիներին՝ Արթուր և Հակոբ Մանուկյաններին, կնոջը՝ Աիդա Մանուկյանին ապօրինի ծագմամբ գույքի գործով հրավիրել են ՀՀ գլխավոր դատախազություն։ Տեղեկությունը հրապարակվել է azdarar.am պաշտոնական հայտարարությունների կայքում։
 
Ծանուցումներն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը։ ԲԿՀ–ական նախկին պատգամավորն ու նրա ընտանիքի անդամները դատախազություն են հրավիրվել ապրիլի 26-ին` իրենց պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմված ամփոփագրի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու համար։
Նրանք բոլորը հրավիրել են դատախազություն Երևան քաղաքի Տիգրան Մեծ պ. 50 հասցեում գտնվող գույքի վերաբերյալ նյութերին ծանոթանալու, դիրքորոշում և հայտարարագիր ներակայացնելու համար։

  • Կիսվել: