ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բերման է ենթարկվել Para.TV-ի փոխտնօրեն Անժելա Նալբանդյանը

Բերման է ենթարկվել Para.TV-ի փոխտնօրեն Անժելա Նալբանդյանը

Մեկ անձի ծառայող ոստիկանության աշխատակիցներն այսօր բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել նաև Para.TV-ի առցանց հեռուստատեսության փոխտնօրեն, 《Հայաստան》 դաշինքի անդամ Անժելա Նալբանդյանին։ Նա 3 ժամ անց ազատ է արձակվել ոստիկանության Մաշտոցի բաժնից, գրում է yerkir.am-ը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նույնկերպ բերման էր ենթարկվել նաև 《Հայաստան》դաշինքի մեկ այլ անդամ, քաղաքագետ Գեղամ Նազարյանը։

Հիշեցնենք՝ ԵՄ ներկայացուցիչ Շառլ Միշելի` Հայաստան այցին ընդառաջ` ՀՅԴ երիտասարդներն այսօր՝ հուլիսի 17-ին, շարունակել են բողոքի ակցիան, որն սկսել էին երեկ երեկոյան։

  • Կիսվել: