ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բերման է ենթարկվել 117 ցուցարար. Ոստիկանություն

Բերման է ենթարկվել 117 ցուցարար. Ոստիկանություն

Վաղ առավոտյան Երևանի տարբեր հատվածներում ընդդիմության ներկայացուցիչներն ու աջակից քաղաքացիները ճանապարհներ են փակել, իրականացրել անհնազանդության խաղաղ ակցիաներ։

Ոստիկանության լրատվության վարչությունից  հայտնեցին, որ բերման է ենթարկվել 117 անձ։

Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը):

Նշենք, որ վաղ առավոտից «Դիմադրության շարժման մասնակիցները կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։

  • Կիսվել: