ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԲԴԽ-ն ընդունել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների

ԲԴԽ-ն ընդունել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր ընդունել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: Քննարկվել են նրանց կողմից Հայաստանում դատաիրավական բարեփոխումների իրականացման ճանապարհին առաջարկվող ծրագրային ռազմավարական դրույթները և դրանց իրագործման հարցում ԲԴԽ դերը, տեղեկացնում են ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է. «Ծրագրային հիմնադրույթների և գործողությունների շրջանակը վերաբերում է.վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների, պրոբացիայի և խնամակալության ինստիտուտների կարողությունների և դիրքի ամրապնդմանը, ՔՀԿ-ների և մեդիայի՝ բարեփոխումների ընթացքը վերահսկելու կարողությունների բարելավմանը, պետական կառույցների ու քաղաքացիական հասարակության միջև համագործակցության ու պատշաճ հաղորդակցության խթանմանը։

Բարձրագույն դատական խորհուրդը վերահաստատել է իր պատրաստակամությունը բաց, կառուցողական համագործակցության և ընդգծել, որ ողջունում է դատական իշխանության հեղինակության բարձրացմանը, հանրության կողմից օբյեկտիվ ընկալմանը նպաստող ցանկացած նախաձեռնություն»:

  • Կիսվել: