չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ԲԴԽ-ն թույլ է տվել քրեական հետապնդում սկսել դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ ու կալանավորել նրան

ԲԴԽ-ն թույլ է տվել քրեական հետապնդում սկսել դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ ու կալանավորել նրան

Բարձրագույն դատական խորհուրդը նախօրեին թույլ տվեց Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել եւ ազատությունի զրկելու համաձայնություն տալ:

Ավելի վաղ հայտնել էինք,  որ ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, ՀՀ ԲԴԽ-ին ներկայացրել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ:

  • Կիսվել: