շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԲԴԽ–ն նկատողություն է հայտարարել դատավոր Կարինե Բաղդասարյանին

ԲԴԽ–ն նկատողություն է հայտարարել դատավոր Կարինե Բաղդասարյանին

Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է Արդարադատության նախարարի պաշտոնակատարի միջնորդությունը՝ Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Կարինե Բաղդասարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ եւ նկատողություն հայտարարել նրան: Այս մասին  տեղեկանում ենք ԲԴԽ պաշտոնական կայքում հրապարակված որոշումից։

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանի կողմից 11.02.2021 թվականին Արդարադատության նախարարին ներկայացված հաղորդումը։

Նախարարի 16.03.2021 թվականի թիվ 19-Ա որոշմամբ Վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ նաեւ Դատարան) դատավոր Կարինե Բաղդասարյանի (այսուհետ՝ Դատավոր) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Նախարարի 17.05.2021 թվականի N-38-Ա որոշմամբ միջնորդություն էր ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդին՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Համապատասխան որոշումը՝ այստեղ:

  • Կիսվել: